Աֆղանստանի դպրոցում պայթյունի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել
Առնվազն ինը մարդ է զոհվել Աֆղանստանի Պարվան նահանգի մահմեդական կրոնական դպրոցում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Այս մասին գրում է «Izvestia.ru»-ն՝ հղում տալով «BBC»-ին:
Միջադեպը տեղի է ունեցել դասասենյակներից մեկում: Պայթյունի հետևանքով ուսուցիչը և 8 երեխաներ մահացել են:
Զոհերի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել: