ԱՄՆ-ում Միսիսիպիի համալսարանի տակ ավելի քան 7 հազար մարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ում Միսիսիպիի համալսարանի բժշկական կենտրոնի ուսումնական տարածքում ավելի քան յոթ հազար մարդու դի է հայտնաբերվել: Հուղարկավորումների ընդհանուր տարածքը կազմում է մոտ 8 հեկտար: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
Տեղեկությունների համաձայն ՝ 19-20-րդ դարերում տարածքում գործել է հոգեբուժարան, և հենց այդտեղ էլ հուղարկավորել են մահացած հիվանդներին: Արխիվային փաստաթղթերի համաձայն՝ 1855-1877թթ. հոգեբուժարանում «բուժվել է» ավելի քան 1376 հիվանդ, որոնցից ամեն 5-րդը մահացել է: Մինչև հատուկ հաստատության ի հայտ գալը ՝ հոգեկան հիվանդություններով տառապողներող մարդկանց պահում էին բանտերում և տների տանիքներում ՝ շղթաներով կապված: ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմից հետո հիվանդների թիվը կտրուկ աճել է և հաճախ հասել է 6 հազարի:
Նախնական տվյալներով ՝ արտաշիրիմումը և վերահուղակավորումը իշխանությունների վրա կարժենա 21 միլիոն դոլար: