«ԻՊ»-ն, եթե իր արյունոտ ձեռքերը հասնեին, վաղուց Հայաստանը կդարձներ թիրախ
Երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական 102 րդ ռազմա բազան կարող է ներգրավվել «ԻՊ» դեմ պայքարում, մեզանից շատերը մտահոգվեցին: Մտահոգվում էին, որ դրա պատճառով «ԻՊ»-ն կարող է թշնամանալ հայերի և Հայաստանի հետ և Հայաստանը կարող է դառնալ ահաբեկությունների թիրախ:
Նախ նշեմ, որ ոչ ռուսաֆիլ եմ, ոչ ` ռուսաֆոբ, ոչ արևմտաֆիլ եմ, ոչ` արևմտաֆոբ.հայամետ եմ:
Բայց մի՞թե կարծում ենք, որ«ԻՊ»-ն մինչև այժմ մեր ազգն ու պետությունը իր բարեկամն էր համարում:
«ԻՊ»-ն, եթե իր արյունոտ ձեռքերը հասնեին, վաղուց Հայաստանը կդարձներ թիրախ, ինչպես ցանկացած պետության, որը վահաբական իշխանությունների տիրապետության տակ չէ: Կամ մի՞թե մոռացել ենք` ինչպես են նրանք վարվում իրենց տիրապետության տակ գտնվող հայկական աշխարհիկ և կրոնական շինությունների հետ, ինչպես են հայերին ստիպում ծայրահեղ իսլամի հետևորդ դառնալ, կամ մեռնել : Մոռացել ենք, որ իրենց տպած քարտեզներում ՀՀ ն նվաճման ենթակա տարածք է: Թե՞ մոռացանք ինչպես էին քառօրյա պատերազմից առաջ ադրբեջան գործուղել հարյուրավոր ազիկնոցի քաղաքացի իսլամիստների:
Տիգրան Մկրտչյան.ֆեյսբուք: