«Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել». Սերժ Սարգսյանը՝ Ծառուկյանին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ քաղաքական շրջանակները քննարկում են «Ծառուկյան» դաշինքի շուրջ ընթացող պրոցեսները և մասամբ տեղեկությունների, մասամբ ենթադրությունների հիման վրա դրանք կապում իշխանության հետ, գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ հերքի կասկածները:
Մի կողմից Շարմազանովն ու մյուս «խոսող» ՀՀԿ-ականներն են ամենուրեք պնդում, թե կապ չունեն ոչ ինքնաբացարկների, ոչ ինքնաբացարկներից հրաժարվելու հետ: Մյուս կողմից ՀՀԿ նախագահն է քայլեր ձեռնարկում կասկածներն իրենից հեռացնելու ուղղությամբ:
Նա տեղի ունեցածից հետո, ասում են, հեռախոսազրույց է ունեցել Ծառուկյանի հետ, նրան իր զորակցությունը հայտնել և «կոշտ» արտահայտվել «հրաժարվողների» հասցեին:
Ըստ որոշ լուրերի, անգամ հարցրել է, թե ինչով կարող է օգտակար լինել նրան»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: