ԵՄ-ը Վրաստանին 32 միլիոն դոլար կհատկացնի
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ Եվրամիությունը Վրաստանին կհատկացնի 32 միլիոն դոլար ԵՄ ինտեգրացիայի տեխնիկական աջակցության նպատակով: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Եվրամիությունն օգնում է մեզ բոլոր ռեֆորմներն իրագործելու հարցում: Հենց դրա համար այսօր ստորագրվեց ֆինանսական համաձայնությունը, ըստ որի՝ ԵՄ-ը մեզ կհատկացնի 32 միլիոն դոլար»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վրաստանը Միջազգային արժույթի ֆոնդից ստացել է 285.3 միլիոն դոլար՝ տնտեսական բարեփոխումների եռամյա ծրագրի շրջանակում: