Տաջիկստանում ավելորդ քաշ ունենալու համար 10 ոստիկան է աշխատանքից ազատվել
Տաջիկստանում աշխատանքից ազատվել է ավելորդ քաշով 10 ոստիկան: Այս մասին գրում է «Ren.tv»-ն` հղում տալով երկրի ՆԳ նախարարության մամուլի ծառայությանը:
«Տարվա սկզբից չի կարողացել նիհարել ընդամենը տաս մարդ: Մյուս աշխատակիցները նիհարել են հինգից 20 կիլոգրամով և շարունակում են զբաղվել սպորտով, որպեսզի ավելի շատ քաշ կորցնեն», - ասել է ՆԳ նախարարության ներկայացուցիչը:
Նշվում է, որ Տաջիկստանում իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցները զբաղվում են սպորտով և շաբաթական երեք անգամ վազում հինգ կիլոմետր, քանի որ երկրի ներքին գործերի նախարարը հանձնարարել է իրավապահ մարմինների քաշը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին: