Կարևոր գործընթաց ենք սկսում. վարչապետը՝ ձեռնարկությունների սուբսիդավորման նոր քաղաքականության մասին
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսության գերակա ոլորտներում ձեռնարկություններին պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականության վերաբերյալ հանձնարարական տվեց։
«Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք սկսում»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ վարկերը ստարտային փուլում 2 տարով կսուբսիդավորվի:
Վարչապետի խոսքով՝ նոր քաղաքականությունը նպատակ ունի կառավարության կողմից գերակա ուղղությություններին հայտարարված տնտեսության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև նոր ու կայուն աշխատատեղերի ստեղծմանը:
Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների, ֆինանսների ու գյուղատնտեսության նախարարներին հանձնարարեց երկուշաբաթյա ժամկետում Կենտրոնական և մյուս բանկերի հետ համատեղ քննարկել և կառավարություն ներկայացնել սուբսիդավորման հստակ գործիքակազմ` ըստ գերակա ոլորտեների: