Հերմինե Նաղդալյանը նոր պաշտոն կստանա
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Թեև երեկ ԿԸՀ-ն հաստատեց ինքնաբացարկի դիմումները և հրապարակեց Աժ գնացող 105 պատգամավորների անունները, սակայն առաջիկայում ևս փոփոխություններ են սպասվում Աժ անցած պատգամավորների, մասնավորապես' ՀՀԿ խմբակցության կազմում: Մեզ հասած տեղեկություններով' Աժ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջիկայում վայր է դնելու պատգամավորական մանդատը և նշանակվելու է Վրաստանում Հայաստանի դեսպան:
Մեր տեղեկություններով` Շվեյցարիայում մեր երկրի դեսպան է նշանակվելու ՀՀԿ ցուցակի չորրորդ համարը` Արա Բաբլոյանը»:
Մանրամասները` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: