Ռոնալդուն բացահայտել է իր հաջողության գաղտնիքը
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույց է տվել, որի ընթացքում նշել է, որ ինքը սովորական մարդ է, և բացահայտել է իր հաջողության գաղտնիքը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Independent»-ին:
«Երբ համադրում ես տքնաջան աշխատանքն ու ինքնազոհությունը, ամեն ինչ ինքնաբերաբար է տեղի ունենում: Ես երջանիկ և հաջողակ մարդ եմ»,- նշել է 32-ամյա ֆուտբոլիստը:
Երեկ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ ակումբը հաղթեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: