«Ընդդեմ Թոխմախի» օպերացիան շարունակվում է
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում պաշտոններից ազատվում են նաև Մհեր Սեդրակյանի մտերիմները։ Վերջին մոհիկանը Երևանի թաղման բյուրոյի («Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ) պետ Վարուժան Սուքիասյանն է, ով, շրջանառվող լուրերի համաձայն, մեկնել է ԱՄՆ։
Հիշեցնենք, որ Սուքիասյանի որդին ամուսնացած է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ դստեր հետ, քավորն էլ Մհեր Սեդրակյանն է։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հնարավոր է առաջիկայում պաշտոնից ազատվի նաև Վարուժան Սուքիասյանը։
Հավելենք, որ թաղման բյուրոյի տնօրենի պաշտոնը լավ գործ է համարվում՝ սկսած տախտակի ներկրումից, սպասարկման ծառայություններից, վերջացրած էլիտար գերեզմանատեղերի հատկացումով։ Այնպես որ՝ սուրբ տեղը դատարկ չի մնա»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: