Ինչո՞ւ Դուք մեզ ցավակցություն չհայտնեցիք Ցեղասպանության օրվա առթիվ. ջավախքցին՝ Վրաստանի նախագահին (տեսանյութ)
Անցյալ շաբաթ՝ ապրիլի 28-ին, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելել էր Սամցխե-Ջավախք շրջան՝ տեղացիներին «Սահմանադրություն բոլորին» նախագահական ծրագիր-քարոզարշավի հետ ծանոթացնելու նպատակով։
Այնցի շրջանակում Մարգվելաշվիլին հանդիպում-քննարկումներ էր անցկացրել նաև տեղական հասարակական կազմակերպությունների հետ: Հանդիպումներից մեկի ժամանակ Ջավախքի բնակիչներից մեկը դիմել է նախագահին ասելով՝ «Ինչո՞ւ Դուք մեզ ցավակցություն չհայտնեցիք Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»։
Հարցին՝ Վրաստանի նախագահը պատասխանել է.«Ես ուզում եմ ասել, որ 1915թ․ տեղի ունեցած այդ ողբերգության հիշատակումը, մենք միշտ նշել ենք, որ դա մեծ մարդկային ողբերգություն էր։ Եվ մեր հայ գործընկերները շատ լավ գիտեն, որովհետեւ մենք միշտ ասել ենք, որ դա մեծ ողբերգություն էր։ Մարդկային ողբերգություն, որը տեղի ունեցավ այն ժամանակ Օսմանյան Կայսրությունում»։