Խաղացողները չեն կարողանում անկողնուց զուգարան գնալ առանց ոտքը կոտրելու. Մոուրինյո
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սուոնսի»-ի հետ ոչ-ոքի խաղալուց հետո դժգոհել է թիմում եղած վնասվածքների քանակից: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
«Ոչինչ չգիտեմ Լյուկ Շոուի և Էրիկ Բայիի վնասվածքների մասին: Հավանաբար, Շոուն լուրջ վնասվածք է ստացել: Երբ դաշտից հեռանում ես 10-րդ րոպեին, դա պետք է լուրջ վնասվածք լինի:
Այժմ չենք կարողանում անկողնուց զուգարան գնալ առանց ոտքը կոտրելու: Նախընտրում եմ չխոսել Ջոնսի և Սմոլինգի մասին: Ավելի լավ է ասեմ, որ Մատան ամեն ինչ անում է, որպեսզի մեր տրամադրության տակ լինի:
Հինգշաբթի կտանք բոլոր ուժերը: Չգիտեմ, արդյոք մեզ կհաջողվի դուրս գալ Եվրոպա լիգայի եզրափակիչ, սակայն ամեն դեպքում գոհ եմ տղաներից»,- նշել է Մոուրինյոն: