Համաշխարհային բանկը 47.2 մլն եվրո է հատկացրել Վրաստանին` անցկացվող բարեփոխումների համար
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Վրաստանին 47.2 մլն եվրո ծավալով վարկի տրամադրումը երկրում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար:Այս մասին գրում է «Interfax.ru»-ն:
Այս մասին շաբաթ հայտնել է Վրաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցչությունը: Ծրագիրն ուղղված է տնտեսական բարեփոխումներին, հիմնականում` պետական կազմակերպությունների ֆինանսական վերահսկողության ամրապնդմանն ու հանրային ծառայության բյուջետավորման բարելավմանը, ինչպես նաև բնակչության սոցիալական սպասարկման որակի բարձրացմանը:
Համաշխարհային բանկը Վրաստանի հետ համագործակցում է 1992 թվականից ի վեր: Այս ընթացքում երկրին հատկացված վարկերի ծավալը կազմել է 2.27 մլրդ դոլար: