Բաքուն չի կարևորում բանակցային գործընթացը. Տիգրան Բալայան. Armenpress.am
Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել խոսելով սադրանքների լեզվով։
Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ մոսկովյան հանդիպումից առաջ Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի լարումը, որի հետևանքով Արցախի ՊԲ զինվոր է զոհվել։
«Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։
Մանրամասները՝ այստեղ: