Արհեստական ինտելեկտը կսպանի մարդկային քաղաքակրթությունը
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոկինգը Պեկինում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ պատմել է, որ արհեստական ինտելեկտն աստիճանաբար կարող է սպանել մարդկային քաղաքակրթությունը: Ֆիզիկոսի կարծիքով՝ տեխնոլոգիաների զարգացումը մարդկության մահվան պատճառը կդառնա: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Բջջային համացանցի գլոբալ կոնֆերանսի շրջանակում տեղի է ունեցել միջոցառում, որտեղ ելույթ է ունեցել Սթիվեն Հոկինգը: Ինչպես հավաստիացրել է բրիտանացի գիտնականը, արհեստական ինտելեկտի զարգացումը մարդկային քաղաքակրթության համար կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոն:
Հետազոտողի կարծիքով՝ տեխնոլոգիաների կայուն զարգացումը սպառնում է մարդկանց կյանքին, ովքեր աստիճանաբար կսկսեն դեգրադացվել և չեն կարողանա ավելացնել իրենց շանսերը գոյության համար: Հաղորդվում է, որ Երկիր մոլորակի բնակիչներն անկարող կլինեն սպառնալիքներին դիմադրելու հարցում:
Գիտնականը կարծում է, որ արհեստական ինտելեկտը նպաստում է հանրության աստիճանանական դեգրադացիային, ինչպես նաև մարդուն անօգնական է դարձնում: