Ռեալը ֆավորիտ է ցանկացած թիմի դեմ խաղում.Ֆերնանդո Տորրես
Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին: Այս մասին գրում է «Marca.ru»-ն:
«Ռեալը» ֆավորիտ է ցանկացած թիմի դեմ խաղում, և դա մոտիվացնում է մեզ, քանի որ գիտենք մեր արժեքը և հասկանում ենք, որ կարող ենք մրցակցել յուրաքանչյուրի հետ: Ոչ ոքից չենք վախենում:
Շատ բարդ կլինի, սակայն վստահ ենք, որ կարող ենք կրկին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալ: Մեկ դրվագը կարող է ամեն ինչ վճռել, ուստի պետք է պատրաստ լինենք»,- նշել է ֆուտբոլիստը: