«Բարեգործություն» առանց որի ավելի լավ կլիներ
Տարիներ շարունակ Ռալֆ Յիրիկյանը հետևողականորեն ձևավորելով իր «մեծն բարեգործի և մարդասերի» կերպարը, շարունակում է հանրության աչքերին թոզ փչելով իր շահերը սպասարկել; Հնադիսանալով Վիվասել ընկերության գործադիր տնօրեն, Յիրիկյանը ամեն տեսակի գործողության դիմում է, որպեսզի այն ինչ նա անվանում է «բարեգործություն», հանկարծ չկպնի իր գրպանին: Որպեսզի վերոնշյալը առարկայական տեսք ստանա, խոսենք այնպիսի երևույթներից, որոնք առկա են Վիվասելում և նպատակաուղղված են բարեգործության բեռը Յիրիկյանի ուսերից թեթևացնելու գործին:
Որպես կանոն, Վիվասել ընկերությունում աշխատանքի անցնելու համար կա ֆիքսված գումար, որը «մուծվելով» ընկերությունում կադրերի բաժնի աշխատակցին նոր միայն կարելի է գործի տեղավորվել: Բանը նրանում է, որ համաձայն Վիվասել ընկերության կադրային քաղաքականության սկզբունքների, այն աշխատակիցը, ով որոշ ժամանակ հետո, աշխատավարձի տեսքով հետ է ստանում այն գումարը, որը «մուծվելուց» հետո անցել էր աշխատանքի, կրկին ընկնում է կրճատման տակ, մինչև կհայտնվի մյուս զոհը: Սա յուրահատուկ ձև է՝ ասենք երեք տարին մեկ անգամ խոշոր գումար աշխատելու, ինչը բնականաբար դուրս է գալիս սովորական ՀՀ քաղաքացու «ջանից»:
Հասկանալի է, որ նման գործունեություն ծավալելու համար, հարկավոր է ընկերության ամենավերին օղակի «դաբռոն», որն այս պարագայում Յիրիկյանն է: նման օրինակները արդեն իսկ հնարավորություն են տալիս պատկերացնել, թե այն չնչին գումարները ( վերոնշյալ լափվող գումարների հետ համեմատած) , որոնք ուղղվում են դեպի «բարեգործություն», Յիրիկյանը որտեղից է հայթայթում, իսկ անտեղյակ քաղաքացու մոտ տպավորություն է առաջանում, թե Ռալֆը իր գրպանից է օգնում կարիքավոր ժողովրդին:
Սա «բարեգործություն» չի կարելի համար, դեռ ավելին, նման «բարեգործությունների» բացակայությության դեպքում ավելի լավ Հայաստանում կապրենք, քան հիմա է, իսկ դրա մեղավորությունը Ռալֆ Յիրիկյանի նման «սուտի բարեգործներն» են, ովքեր կարծում են, թե կարողանում են խնամքով թաքցնել իրենց արատավոր գործելաոճը, սակայն կան երևույթներ, որոնք վաղ թե ուշ բացահայտվում են, իսկ այդ դեպքում դիմակ հագած Յիրիկյանի նմանները լավագույն դեպքում ուղղակի հայտնվում կոտրված տաշտակի առաջ:
Հ.Գ. Ժողովրդի փողերով, ժողովրդի համար, սա պետք է լինի Յիրիկյանի կարգախոսը, ինչը լավագույն կերպով բնութագրում է նրա կենսակերպը:
Պահանջատեր հասարակություն.ֆեյսբուք: