Զախարովան քննադատել է Դամասկոսում Իսրայելի հասցրած հրթիռային հարվածը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Դամասկոսի օդանավակայանի շրջանում Իսրայելի հասցրած հրթիռային հարվածը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Մոսկվայում քննաատում են Սիրիայի դեմ ագրեսիայի դրսևորումներև, համարում են դրանք անթույլատրելի և հակասող միջազգային նորմերին և սկզբունքներին»,- ասել է նա:
Զախարովան նաև հակամարտության կողմերին կոչ է արել գործել միջազգային Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնավարության նկատմամբ հարգանքի շրջանակներում:
Ավելի վաղ գրել էինք, որ Դամասկոսի օդանավակայանում հզոր պայթյուն է որոտացել: Պայթյունն իրականացրել են Իսրայելի ՌՕ ուեժերը, որոնք ավիահարված են հասցրել Դամասկոսի օդանավակայանի տարածքում «Հզբոլլահի» բազայի ուղղությամբ: