Աբեն Պուտինին առաջարկել է քննարկել երկու երկրների հաշտության պայմանագրի հարցը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հույս ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել երկրների միջև հաշտության պայմանագրի կնքման հարցը: Այս մասին գրում է «ТАСС»-ը:
«Այսօր ես կցանկանայի քննարկել տարբեր հարցեր, այդ թվում երկկողմ հարաբերությունների շուրջ հարցեր, ներառյալ՝ հաշտության պայմանագրի կքնումը, ինչպես նաև անվտանգության ապահովումը»,- ասել է Աբեն:
Ճապոնիայի վարչապետըը զրույցի սկզբում քննադատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և տուժածներին: