Պատմության մեջ այս օրը. ապրիլի 27
Իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել պատմության մեջ ապրիլի 27-ին.
1840՝ Լոնդոնում դրվում է Ուեսթմինսթերի պալատի հիմնաքարը
1865՝ Միսիսիպի գետում SS Sultana շոգենավի խորտակվելու հետևանքով մահանում են 2400 ուղևորներից 1700-ը
1909՝ Գահընկեց է արվում Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդը, նրան հաջորդում է իր եղբայրը՝ 35-րդ սուլթան Մեհմեդը
1992՝ Հայաստանը Ռուսաստանի և մյուս նախկին միութենական հանրապետությունների հետ (Ադրբեջանից բացի) դառնում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի անդամ-երկիր
1993՝ Զամբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր անդամները զոհվում են Սենեգալ թռչող օդանավի վթարից
2005՝ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքից իր առաջին թռիչքն է իրականացնում երկու հարկանի Airbus A380 օդանավը
2007՝ Էստոնիայում կազմաքանդվում է Տալլինում տեղադրված խորհրդային Կարմիր բանակը խորհրդանշող Բրոնզե զինվորի արձանը