Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնյան և նյույորքյան առևտրային բորսաների էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 0,48%-ով՝ կազմելով բարելի դիմաց 49,38 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 0,35%-ով՝ կազմելով բարելի դիմաց 51,64 դոլար: