Սեֆիլյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է․ ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Հայրապետյանը մեզ տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է 4 օր առաջ: Պաշտպանական կողմը ծանոթացել է գործի նյութերին, ինչից հետո այն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Ըստ փաստաբանի՝ գործը մեկ շաբաթից կուղարկվի դատարան: Այս գործով նախաքննություն ավարտ էր հայտարարվել 2016թ. նոյեմբերի 15-ին:
Քրեական գործը հարուցվել է մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտով: Հենց այս պատահարից մեկ ամիս անց Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց; Սեֆիլյանին և մյուս 8 անձի մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ շենքերի, շինությունների, հաղորդակցության և կապի միջոցներ գրավելու նախապատրաստության համար»:
Մանրամասները` «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: