Բազմասեր Առաքելյանը հերքել է ընտրողներին ուղղորդելու փաստը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արագածոտնի մարզի Փարպի գյուղի 17/21 ընտրական տեղամասում գրանցված ընտրողների ուղղորդումների և այլ խախտումների մասով ոչ միայն քրեական գործ է հարուցվել, այլև ընտրությունների արդյունքներն են անվավեր ճանաչվել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ուղղորդողները եղել են նախկինում ԲՀԿ-ական, իսկ այս ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները։
Մինչդեռ մեզ հետ զրույցում Առաքելյանը հերքել է ուղղորդման փաստը. «Դա իմ գյուղն ա, ես միշտ էլ շատ ձայներ եմ հավաքել»։ Նկատենք, որ այս ընտրություններում ԲՀԿ-ն լքած և ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորները պարտվեցին, մանդատ չստացան։ Առաքելյանն այս կապակցությամբ հայտարարեց, թե ինքը շատ հարգում է և՛ ԲՀԿ-ին, և՛ ՀՀԿ-ին՝ զայրանալով, թե. «Այլ հարց չտաք»»։
Մանրամասները «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: