Գագիկ Խաչատրյանը կվերադառնա գործադիր բարձր պաշտոնի՞
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջերս հայտնի է դարձել, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Ucom»-ը և Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների մաս կազմող «Ֆորա-Բանկը» գործակցության համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա «Ucom»-ին ընդլայնվել Ռուսաստանի տարածքում։
Մեզ հայտնի է դարձել, որ այս գործարքի շնորհիվ Գագիկ Խաչատրյանը, հնարավոր է, կրկին վերադառնա գործադիր՝ բարձր պաշտոնի։ Այսպիսի հեռանկարի համար խիստ նպաստավոր դերակատարում կարող է ունենալ Սամվել Կարապետյանը, որը սերտ և ուղիղ առնչություն ունի վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումների և մտադրությունների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: