Վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև լուրջ բախում է սպասվում
«Ժամանակ» օրաթերթը գրում է. առաջիկայում սպասվում է լուրջ բախում վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև։
Երկրի ղեկավարին հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան տանդեմը յուրային դարձնելու համար բանակցել է ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության որոշ թեկնածուների հետ՝ դրա դիմաց առաջարկելով լուրջ գումարներ։
Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցությունում ըստ էության չունենալով բավարար թվով իր մարդկանց, որոշել է Սամվել Կարապետյանի փողերով «առնել» և հավաքագրել նրանց։
Մանրամասները «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: