«ՍԱՍ»-ի ժողովի հետևանքային նոր նրբերանգները
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՍԱՍ»-ի աղմկահարույց ժողովի ձայնագրությունը հիմք հանդիսացավ, որ իրավապահները քրգործ հարուցեն ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու առթիվ։ Սակայն այստեղ կա մեկ այլ խնդիր էլ։
Ձայնագրությունը վկայում է, թե ինչպես է տնտեսվարողը ոտնահարում աշխատողների իրավունքները, ինչին պետք է արձագանքեր Աշխատանքի տեսչությունը, որն այժմ գործում է Առողջապահության տեսչության կազմում։
Սակայն բանն այն է, որ Առողջապահության տեսչության Երևանի պետն Արտաշես Բեյբությանն է՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալը, որն աշխատանքից ազատվել է սեփական խանութներում կեղծ ՀԴՄ կտրոններ տալու համար։ Վերջինս «ՍԱՍ գրուպ»-ի բաժնետերերից է, ժամանակին մամուլում հրապարակումներ եղան, որ Բեյբությանն այդտեղ եւս «ներդրել» է ՀԴՄ-ի այնպիսի չիպեր, որոնք օրվա վերջում ֆիքսում են ուզածդ թիվը։
Մանրամասները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: