Համացանցում հայտնել են Երրորդ համաշխարհայինի մեկնարկի օրը
«Reddit» ֆորումի այցելուները մասշտաբային քննարկում են անցկացրել Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր մեկնարկի մասին: Այս փաստին ուշադրություն է դարձրել «Motherboard»-ը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Օգտատերերը հավաքել են բոլոր հնարավոր փաստերը և ենթադրությունները, որոնք, իրենց կարծիքով, ապացուցում են այն փաստը, որ ԱՄՆ-ն վտանգի մեջ է գտնվում և Երրորդ համաշխարհայինը կարող է սկսվել Հյուսիսային Կորեայի միջուկային հարվածով: Պարզբանման համար քննարկող կողմերն օգտագործել են «4/26» նշանը՝ նկատի ունենալով 2017 թվականի ապրիլի 26-ը:
Քննարկող կողմերից մեկը հրապարակել է քննարկման բոլոր առանցքային պահերը, որն այդ պահին հավաքել է արդեն 3 500-ից ավելի լայք:
Զրույցի մասնակիցները կարծում են, որ միջուկային հարձակման դեպքում զորավարժությունները, որոնք տեղի են ունենում Նյու Յորքում և Նյու Ջերսիում, իրականում մասշտաբային պատրաստություն են «արշավանքի» համար: