Նիկոլը քաղաքական գործի՞չ է, թե՞ շոումեն
Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ մեր հասարակությունը բավականին քաղաքականացված է: Բավական է քաղաքական գործիչներից մեկը մի հնչեղ ելույթ ունենա իշխանության դեմ կամ մեղադրի ընդդիմադիր որևէ ուժի ծախված լինելու համար, և նա միանգամից կհայտնվի հանրության ուշադրության կենտրոնում:
Վերոնշյալ գործիքակազմը լայնորեն կիրառում է Նիկոլ Փաշինյանը՝ հռչակելով իրեն միակ և անկրկնելի ընդիմադիր, պոպուլիզմով լի մեղադրանքներ հնչեցնելով իր հետ պայքարող ընդդմադիրների հասցեին: Այս մեթոդը բավական երկար ժամանակ օգնեց Նիկոլին մնալ քաղաքական դաշտի կիզակետում, բայց արդեն վերջերս ժողովուրդը ևս հասկացավ, որ Նիկոլը շարքային պոպուլիստ է, իսկ այդ գոռգոռոցներով լեցուն ելույթները` զուտ իր անձի նկատմամբ ուշադրություն գրավելու միջոց:
Սակայն Նիկոլը բավականին ճկուն էակ է, և հասկանալով պահի լրջությունը, կատարեց մի նոր քայլ և գոռգոռալու փոխարեն սկսեց «երգել» և երգացնել իր թիմին:
Արի ու տես, որ այս մեթոդը ևս բավականին արդյունավետ էր հանրության ուշադրությունը գրավելու առումով: Օրերս կայքերից մեկը գրել էր, որ Չարբախի բնակիչներից մի կին, տեսնելով Նիկոլին, հայտարարել է, որ նա հայտնի երգիչ է, ուստի ինքը առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է նրան:
Հ.Գ. Հարց է առաջանում, Նիկոլը քաղաքական գործի՞չ է, թե՞ շոումեն: Թերևս Փաշինյանի համար մեկ է, կարևորը մի երկու ձայն ավել պոկելն է:
Մանե Վարդանյան. Ֆեյսբուք