Գերարագ «BMW»-ի գովազդն արգելել են ցուցադրել
«BMW M760Li»-ի առաջին քայլերը հեշտ չստացվեցին: Գերարագ սեդանն արդեն հասցրել էր ունենալ ոչ մեծ, սակայն. այնուամենայնիվ, հետ կանչելու դեպքեր, իսկ այժմ ընկերությանը ցանկանում են զրկել մոդելը գովազդելու հնարավորությունից մեքենայի ամենահաջողված որակներից մեկի՝ արագության պատճառով: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Մեծ Բրիտանիայում վերահսկող օրգանը, որը պատասխանատու է գովազդի գրաքննության համար, արգելել է ավտոարտադրողի՝ «BMW M760Li xDrive» նոր սեդանին նվիրված պրոմո-նյութերը: Գովազդում նշվում է սեդանի հաջողված դինամիկ բնութագրիչների մասին, մասնավորապես՝ ընդամենը 3.7 վայրկյանում արագության առաջին հարյուրյակը հավաքելու ունակությունը: Գովազդն ունի «Շքեղությունը մոռացել է ձևերի մասին» կարգախոսը:
Գովազդին ուշադրություն է դարձրել «Telegraph Magazine»-ի ընթերցողներից մեկը և դիմել է վերահսկող օրգանին: Նրա կարծիքով՝ գովազդի գլխավոր առաքելությունն արագություն է պրոպագանդում, որը վտանգ է ներկայացնում վարորդի և մյուսների համար: