Նկարահանումների ժամանակ Նիկոլաս Քեյջը կոտրել է ոտքը
Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյը «211» ֆիլմի նկարահանումների ժամանակ հերթական հատվածը կերտելիս անհաջող շարժում է արել և կոտրել ոտքը: Այս մասին հաղորդում է «Maritsa»-ն:
Հայտնի է, որ դերասանին տարել են Ռազմաբժշկական ակադեմիայի մայրաքաղաքային կլինիկա: Ստուգումներից հետո բժիշկները դերասանին խորհուրդ են տվել վիրահատություն կատարել:
Դերասանը խորհրդակցել ք անձնական բժշկի հետ, ինչից հետո որոշում է կայացվել Քեյջին տեղափոխել ԱՄՆ: Ներկայումս նա արդեն Լոս-Անջելեսում է:
«211» ֆիլմը, որում նկարահանվում է Նիկոլաս Քեյջը, պատմում է ոստիկանի մասին պատմություն, երբ վերջինս հետաքննում է բանկից իրականացված գողությունը: