77-ամյա կինը որոնվում է ՌԴ Սարատովի մարզի Պետրովսկի շրջանի ադմինիստրացիայի կողմից
«Վթարային բնակֆոնդում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման» ծրագրի իրականացման շրջանակներում հատկացված տան իրավունքի ձևակերպման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Պետրովսկի շրջանի ադմինիստրացիայի կողմից որոնվում է 1940 թվականին ծնված ՌԴ քաղաքացի Էլմիրա Ֆահրադի Հայրապետովան, որը, ըստ տեղեկությունների, 2014 թվականին ժամանել է ՀՀ: