Հավատացյալ բառը դարձել է փարիսեցու հոմանիշ
Վերջերս հավատացյալ բառը իմ համար դարձել է փարիսեցու հոմանիշ: Նախնադարում հավատալուն այլընտրանք չկար, տո նույնիսկ 20-րդ դարի առաջին կեսում մարդիկ չունեին ինքնակրթվելու մատչելի ձևեր, և Աստծո գոյությունը մեծ մասի համար հավատալ-չհավատալու առարկա էր: Սակայն 21-րդ դարում տեխնոլոգիաները զարգացել են այնքան, որ մարդիկ արդեն կիսվում են իմացող և չիմացողների:
Աստծուն ձգտելն էլ կայանում է անընդհատ կրթվելու մեջ: 21-րդ դարում մարդ չի կարող լինել հավատացյալ, և չի կարող իմանալ Աստծո գոյության մասին, եթե գոնե հպանցիկ գիտելիք չունի ասենք տեսական ֆիզիկայից: Նոր դարաշրջանի «հավատացյալը» գիտությանը ձգտող մարդն է, իսկ աղոթքը՝ ինքնակրթությունը: Մենակ Աստվածն է նույնը, այն շարունակում է լինել ամեն ինչ իմացող, կատարյալ ֆորման:
Եզրակացնում ենք՝ բնակչության ճնշող մեծամասնությունը անաստված են: Ստեղ հարց է ծագում՝ անաստված մարդը ինչքանո՞վ է մարդ առհասարակ և ի՞նչ իրավունքներ պիտի ունենա:
Արթուր Դանիելյան.ֆեյսբուք: