Չեխիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Չեխիայի խորհրդարանը ապրիլի 25-ին կայացած նիստի ժամանակ 104 ձայնով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին թվիթթերյան իր էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Բանաձևը ներկայացել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Չեխ-հայկական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի կողմից:
Չեխիայի խորհրդարանը քիչ առաջ 104 ձայնով ճանաչեց Հայոց #ցեղասպանություն|ը pic.twitter.com/EzMNniwimF
— Tigran Balayan (@tbalayan) 25 апреля 2017 г.