Հայտնի է տարվա լավագույն թղթադրամը
Միջազգային բանկային միությունը 50 շվեյցարական ֆրանկն անվանել է 2016 թվականի լավագույն թղթադրամը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «IBNS»-ի հաղորդագրությանը: Նախորդ տարվա ընթացքում թողարկվել է գրեթե 120 նոր թղթադրամ ողջ երկրագնդում:
Նրա համար, որպեսզի ապահովեն լավագույն թղթադրամների թեկածուների ցանկում լինելը, դրանց մոտ կեսի դիզայնը պարզապես վերափոխվել է և նորից թողարկվել: Նշվում է, որ Շվեյցարիայի բանկը 20 տարվա ընթացքում նոր թղթադրամ չի թողարկել:
Տարվա թղթադրամը որոշում են «IBNS»-ի անդամների քվեարկության արդյունքում: Անդամներն ուսումնասիրում են գեղագիտական արժեքը, գույնը, բալանսն ու կոնտրաստը, ինչպես նաև պաշտպանվածությունը: Թղթադրամը պետք է նախորդ տարվա թողարկված լինի, ինչպես նաև ունենա գեղագիտական արժանիքներ և պաշտպանության ինովացիոն մեթոդներ: Այս պահին դրա մեջ մտնում են մոտ 2 000 մարդ աշխարհի 90 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից: