Հայտնի են գնելուց հետո ամենաշատ վերավաճառվող մեքենաները
Ամերիկյան «iSeeCars» կազմակերպությունը, որը զբաղվում է ավտոմեքենաների շուկայի և մեքենաների վաճառքի ուսումնասիրմամբ, հայտնել է արտադրությունից հետո առաջին տարվա ընթացքում ամենաշատը վերավաճառվող մեքենաների անունները: Այս մասին գրում է Motor.ru-ն:
Փորձագետներն ուսումնասիրել են ավելի քան 24 միլիոն փաստեր նոր մեքենաների՝ 2015-2016 թվականների վաճառքի մասին:
Ամենահաճախը վերավաճառվող մեքենաներն են դարձել «BMW 3-Series»-ի մոդելները՝ նմուշների ընդհանուր թվի 8%-ը, որոնք վաճառվել են երկրորդ անգամ: Ցանկում են հայտնվել «BMW»-ի ևս երեք մոդելներ, ինչպես նաև երկու «Mercedes»:
Դրա հետ մեկտեղ ընկերությունը հաշվել է այդ ցանկի մեքենաների միջին արժեքը: Ամենաքիչ կորուստը գնի հարցում ունեցել է «Subaru WRX»-ը: