Հայ մարմնամարզուհիները՝ աշխարհի գավաթի խաղարկությունում
Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Յուլյա Վոդոպյանովան և Յասմինա Աղագուլյանը մասնակցել են Տաշքենդում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը և «Happy Caravan» միջազգային մրցաշարին:
Յուլյա Վոդոպյանովան (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) «Happy Caravan» միջազգային մրցաշարում օղակներով և գուրզերով վարժություններում զբաղեցրել է երկրորդ, իսկ գնդակով վարժությունում՝ երրորդ տեղը:
Յասմինա Աղագուլյանը (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) աշխարհի գավաթի խաղարկությունում գուրզերով վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ բազմամարտում՝ 15-րդը:
Հայաստանի մարմնամարզուհիները մայիսին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: