Ռուսաստանը գնահատում է ԵԱՀԿ ջանքերը Արցախի հակամարտության կարգավորման գործում. Լավրով
Ռուսաստանը գնահատում է ԵԱՀԿ-ի ջանքերն Արցախի կոնֆլիկտում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը տեսնում է ԵԱՀԿ-ի ձգտումը՝ օգնել Արցախի և Մերձդենեստրի կոնֆլիկտը կարգավորելու հարցում, տեսնում է ԵԱՀԿ-ի դրական մասնակցությունը Ժնևի քննարկումներին՝ Անդրկովկասի կայունության հարցերով:
«Կան շատ լուրջ խոչընդոտներ կարգավորմանը հասնելու առաջխաղացման համար:Սակայն, համենայն դեպս, բոլոր հետաքրքրված արտաքին խաղացողները տրամադրված են նրան, որ ստեղծեն պայմաններ ներառված կողմերի միջև փոխզիջումների որոնման համար»,- նշել է նա:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՀԿ-ի դերի մեծացման համար, քանի որ ԵԱՀԿ-ի պատասխանատվության տարածաշրջանում անվտանգության և վստահության ամրապնդումը, բաժանարար գծերի մաքրումը առաջնահերթություններ են: