Փաշինյանը քոմենթներով կընտրվի ԱՄՆ նախագահ
Սոցիալական ցանցերն ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է նաև որպես քարոզչական մեխանիզմ: Հայաստանում նույնպես վերջին շրջանում քաղաքական ուժերը փորձում են հնարավորինս ճիշտ օգտագործել սոցկայքերի ներուժը: Առհասարակ՝ ամեն բան պահանջում է պրոֆեսիոնալիզմ, լինի դա հագուստի վերանորոգում, ասեղնագործություն, թե քաղաքականությամբ զբաղվել:
Սոցիալական ցանցերը, որպես քարոզչական գործիք օգտագործելը, նույնպես որոշակի նրբություններ է պարունակում, որոնք տրորելու դեպքում կա՛մ կձախողվի արշավը, կա՛մ թեկնածուն կամ կառույցը կվերածվի շարքային սպամեռի, կա՛մ պարզապես արդյունավետությունը չափազանց քիչ կլինի:
Երևանի քաղաքապետի «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում, հատկապես սելֆիի փայտիկ գնելուց հետո, բավականին ակտիվացել է ֆեյսբուքյան տիրույթում: Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլն արդեն լուրջ կախվածություն է ձեռք բերել սոցիալական ցանցերից:
Այսօր էլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրել է, «Վարչական առնվազն երկու շրջանի ղեկավարի պաշտոնում կնշանակեմ քաղաքացիների առաջարկած թեկնածուներից»։ Իսկ որտե՞ղ են քվեարկելու: Այո, դուք ճիշտ գուշակեցիք, ֆեյսբուքյան պոստի քոմենթներում:
Հարգելիներս, մեկն ու մեկդ Նիկոլի ձեռքից վերցրեք սելֆիի փայտիկը: Երևանի վարչական շրջանի ղեկավարներն ընտրվում են ֆեյսբուքի միջոցով: Այս տեմպերով եթե գնա և Աստված չանի Նիկոլը դառնա քաղաքապետ՝ չի բացառվում, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ ֆեյսբուքյան ուղիղ եթերների ու քոմենթների միջոցով քննարկվեն որոշումները:
Օրինակ՝ «Էրեխեք Լոնդոնի քաղաքապետի հետ հանդիպման եմ, առաջարկումա համագործակցություն,, ինչ ասե՞մ քոմենթներում գրեք էլի»:
Նարեկ Սարգսյան. Ֆեյսբուք