Դեսպան Մկրտչյանի և ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի այցը UNIFIL-ի «Արևմտյան հատված»-ի կենտրոնակայան
Ապրիլի 23-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն այցելեցին Լիբանանի հարավային Շամա զինավանում տեղակայված UNIFIL-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան հատված»-ի կենտրոնակայան:
Դեսպան Մկրտչյանը և պրոֆեսոր Մելքոնյանը հանդիպեցին «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Ուգո Չիլլոյի և հաջորդ հերթափոխի հրամանատարությունը ստանձնող գեներալ Ֆրանչեսկո Օլլայի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեց խաղաղապահ առաքելության խնդիրներին, անվտանգության իրավիճակին, տարբեր երկրների զինծառայողների փոխգործակցության առնչվող հարցերի լայն շրջանակ: