Կոտրել են «Յուքոմ» ՍՊԸ-ի ապակյա դուռը և հափշտակել չհրկիզվող պահարանը. Shamshyan.com
«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք ժամը 22։00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում Էրեբունի վարչական շրջանում Ավանեսովի փողոցի թիվ 8/1 շենքում գործող «Յուքոմ» ընկերության գրասենյակի ապակյա դուռը կոտրելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պահարանում եղել է մոտ 990.000 դրամ, իսկ այդ մասին ոստիկանություն հայտարարություն է տվել «Յուքոմ» ՍՊԸ-ի վաճառքի սրահի մենեջեր, Երևանի բնակիչ, 39-ամյա Գրիգոր Ինեջյանը։
Մանրամասները՝ այստեղ: