Պատմության մեջ այս օրը. ապրիլի 25
1719 թ. – Լոնդոնում առաջին անգամ լույս տեսավ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպը:
1792 թ. – ֆրանսիացի կոմպոզիտոր Ռուժ դե Լիլը գրեց Մարսելյեզը, որը հետագայում դարձավ Ֆրանսիայի պետական օրհներգը:
1888 թ. – մահացել է Րաֆֆին, հայ մեծանուն գրող, պատմավիպասան (ծն. 1835 թ.):
1901 թ. – ԱՄՆ Նյու Յորք նահանգում աշխարհում առաջին անգամ սկսեցին կիրառվել ավտոմեքենաների պետհամարանիշներ:
1907 թ. – ծնվել է Գուսան Աշոտը, հայ նշանավոր գուսան (մահ. 1989 թ.):
1918 թ. – Թուրքիան գրավեց Կարսը:
1926 թ. – Միլանի Լա Սկալա թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Ջակոմո Պուչչինիի Տուրանդոտ օպերան:
1940 թ. – ծնվել է Ալ Պաչինոն, ծագումով իտալացի ամերիկյան ճանաչված դերասան:
1947 թ. – ծնվել է Յոհան Կրոյֆը, հոլանդացի նշանավոր ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
2009 թ. – Հայկական սփյուռքը մեղադրեց Բարաք Օբամային նրա նախըտրական քարոզարշավում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին դրույթը չկատարելու համար: