Սպանված քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մարտիկների թիվը հասնում է 18-ի
Քրդական մամուլի տեղեկացմամբ՝ գիշերը թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Սինջարում իրականացված օդային գործողության հետևանքով սպանվել է քրդական փեշմերգայի 5 մարտիկ, 7-ը՝ վիրավորվել:
Սպանված փեշմերգայի մարտիկների մեծ մասը Դոհուկից են: Դերիքում իրականացված օդային գործողության հետևանքով սպանված քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մարտիկների թիվը հասնում է 18-ի:
Լևոն Հովսեփյան. Ֆեյսբուք: