Մադոննայի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանեն
«Universal Pictures» ստուդիան երգչուհի Մադոննայի համար կնկարահանի կենսագրական «Blonde Ambition» ֆիլմը: Այս մասին հայտնում է «Deadline»-ը:
Ֆիլմի սցենարը գրել է Էլիզ Հոլլանդերը: Այն առաջին հորիզոնականն է գրավել լավագույն սցենարների հոլիվուդյան «սև ցուցակում»:
Կինոնկարի գործողությունները տեղի են ունենում 1980-ական թթ.-ին Նյու Յորքում, երբ Մադոննան փորձում էր թողարկել իր առաջին ալբոմը:
Ֆիլմն ի պատիվ երգչուհու շրջագայության, որը տեղի էր ունեցել 1990 թ.-ին, «Blonde Ambition» է անվանված: