Դավիթաշենում վարորդը մխրճվել է գյուղմթերքի տաղավարի մեջ. մեղադրում են տաքսու վարորդին. Shamshyan.com
«Shamshyan.com»-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 35-ամյա Էդվարդ Մնացականյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 VR 974 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն 4-րդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել 3Ա/4 մթերային կրպակի տաղավարի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, սակայն խանութը, որը պատկանում է անհատ ձեռներեց Էլմիրա Հովհաննիսյանին, կրել է նյութական վնաս։
Վարորդը ՃՈ աշխատակիցներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ տաքսի ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, իսկ հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։
Մանրամասները՝ այստեղ: