Թուրքիայի ՌՕ ուժերը ավիահարվածներ են հասցրել սիրիացի քրդերի ուղղությամբ
Թուրքիայի ՌՕ ուժերը Իրաքի հյուսիսում և Սիրիայի հյուսիս-արևելքում սիրիացի քրդերի տարածքների ուղղությամբ ավիահարվածներ են հասցրել: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Anadolu» գործակալությանը:
Թուրքիայի բանակի տվյալներով՝ քուրդ «Ահաբեկիչները» Սիրիայի և Իրաքի հյուսիսում երթուղի են օգտագործում «զինյալներ, զենք, ռազմամթերք և պայթուցիկներ Թուրքիա հասցնելու» համար:
Հաղորդվում է, որ այդ երթուղիներով Թուրքիա են ներթափանցել նրանք, ովքեր մասնակցել են Դիարբեքիրում ահաբեկչական գործողության կազմակերպմանը:
Հաղորդագրությունում նշվում է, որ Թուրքիայի ՌՕ ուժերի ստորաբաժանումները «շարունակում են վստահաբար պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ»:
Թուրքիան քրդերին և նրանց քաղաքական կազմակերպությունները ահաբեկչական խմբավորումներ է համարում: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն «Քրդստանի բանվորական կուսակցությունը» ներառել է ահաբեկչական խմբավորումների կազմում: