Չինաստանում հաղորդավարը կայծակնահար է եղել ուղիղ եթերում
Չինաստանի հեռուստաալիքներից մեկի հաղորդավարը կայծակնահար է եղել ուղիղ եթերի ժամանակ: Այս մասին հայտնում է «South China Morning Post» թերթը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել «Dalian TV» հեռուստաալիքի ուղիղ հեռարձակման ժամանակ, երբ հաղորդավար Լու Սյադունը փողոցում կանգնած պատմում էր եղանակային պայմանների մասին: Այդ ժամանակ քաղաքում փոթորիկ էր:
Կայծակի հարվածից հետո հաղորդավարը բղավել է և մի կողմ նետել անձրևանոցը: