Աջափնյակի միջադեպի հերոսը քաղաքապետարանի կալանավորված աշխատակցի եղբայրն է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում «Ելք» դաշինքի անդամների քարոզչությունը Աջափնյակ համայնքում խոչընդոտած անձը, ըստ մեր աղբյուրների, կաշառք ստանալու մեջ մեղադրվող, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի եղբայրն է:
Պաշտոնյան կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։
Արամայիս Ավետիսյանի դեմ մեղադրանք է հարուցվել ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի և նրա կողմից ներկայացրած անձանց օգտին գործողություն կատարելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալը):
Միջադեպի ժամանակ անհավասարակշիռ վարքով աչքի ընկած Գուրգեն Ավետիսյանը, ինչպես նշված է նրա ֆեյսբուքյան էջում, աշխատում է «Central City Parking»-ում»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: