ԿԺԴՀ-ն խոշոր հրետանային հրաձգություն է անցկացրել
ԿԺԴՀ-ն հյուսիսկորեական բանակի 85-ամյակի կապակցությամբ նավահանգստային Վոնսան քաղաքում խոշոր հրետանային հրաձգություն է իրականացրել: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Ենթադրաբար միջոցառմանը ներկա է եղել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը «Կառլ Վինսոն» ավիակրի առաջնորդությամբ Ճապոնիայի հետ համատեղ Կորեական թերակղզու մոտ զինավարժություն էր իրականացրել: Դրանից հետո Փհենյանը հայտնել էր ամերիկյան ավիակիրը խորտակելու պատրաստակամության մասին: