Ճապոնացի նահանգապետը պատմել է, որ կապվել է Պուտինի նվիրած կատվի հետ
Ճապոնական Ակիտայի նահանգապետը հայտնել է, որ կապվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նվիրած Միր անվանումով կատվի հետ: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
Նահանգապետը պատմել է, որ շա է կապվել Միրին: Պատգամավորները նշել են, որ կատուն արդեն «ձեռք է բերում ճապոնական դիմագծեր»:
Ճապոնական նահանգի պաշտոնական կայքում պարբերաբար թարմացվում են կատվի լուսանկարներն ու տեսանյութերը: Հաստատությունում կատուն կարող է ազատ ման գալ, քնել, որտեղ ուզում է:
Նշենք, որ կատուն Պուտինի պատասխան նվերն է ավելի վաղ նահանգապետի կողմից իրեն նվիրած շանը: