Երթ Փարիզում ՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի
Փարիզում մեկնարկել է երթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հայկական համայնքի հազարավոր ներկայացուցիչները կազմակերպել են երթ՝ «Արդարություն հայ ժողովրդի համար» և «Թուրքիա, հեռացիր մեր հողերից» կարգախոսներով։
Փարիզում Կանադայի հրապարակում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, կայացել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն։
Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով ծաղկեպսակ է դրել Կոմիտասի արձանի մոտ ու ելույթ ունեցել միջոցառման մասնակիցների առաջ ։ Օլանդի խոսքով՝ Ֆրանսիան պետք է «յուրաքանչյուր հնարավորության դեպքում Թուրքիային ասի, որ դա Ցեղասպանություն է եղել, և որ այն պետք է ճանաչել»։